ՀՀԿ արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հակակոռուպցիոն դատարանի՝ ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացնելու կամ այն վերացնելու դատական նիստին ընդառաջ՝ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (IDC CDI) տարածել է հայտարարություն ՝ նշելով, որ Հայաստանում շարունակվում են պետականորեն կազմակերպված լայնածավալ քաղաքական հետապնդումները ականավոր ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ և որ Հայաստանի իշխանությունները ընդլայնել են ընդդիմությանը լռեցնելու իրենց քարոզարշավը՝ օգտագործելով դատական համակարգը ընդդիմադիրների դեմ քրեական մեղադրանքներ սարքելու համար։