«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2019 թվականի հոկտեմբերի 16-ին «Գլոբալ ինովացիոն ֆորում-2019»-ի բացմանը Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստացավ. «Մեր կառավարությունը մի շատ ամբիցիոզ ծրագիր է մշակել, որը պետք է իր գագաթնակետին հասնի 2020թ. հոկտեմբերի 10-ին, եւ այդ օրը մենք պլանավորում ենք Հայաստանի Հանրապետությունում տնկել 10 մլն ծառ, 10-րդ ամսի 10-րդ օրը, որը կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ եւ Հայաստանի Հանրապետությունում»։