«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Համացանցը կրկին հրճվում է Մաթեմյանների ընտանիքի վրա՝ սա հորինված ընտանիք է, որը բնակվում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի երեւակայության մեջ եւ մաթեմատիկայի 5-րդ դասարանի դասագրքում։ Ուշագրավ է, որ Մաթեմյանների ընտանիքի բոլոր օրինակներն ուտելու մասին են: Մաթեմատիկայի 3-րդ դասարանի դասագրքում եւս ուսուցիչները խայտառակ սխալներ են գտել, օրինակ՝ 4x8 հավասար է 48-ի կամ 6։8՝ հավասար է 1-ի։ Բայց առավել ուշագրավ է օրինակների բովանդակությունը: