Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։ Երևանում ապրիլի 9-ի երեկոյան ժամերին, 12-ի գիշերը, 14-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 10-11-ին սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 9-ի և 13-ի ցերեկը, 12-ի և 14-ի գիշերն առանձին շրջաններում, 10-11-ին, 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 10-ին և 11-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։