Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան միացել է իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միությանը և խստորեն դատապարտել Նարեկ Սամսոնյանի նկատմամբ տեղի ունեցածը։ Հայտնում են Հայաստանի ժուռնալիստների միությունից։ Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) հայտարարությանը` դատապարտելով AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ ու վարող Նարեկ Սամսոնյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից հարձակման ենթարկվելու և անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալման փաստին: