Եվրոպայի խորհրդում Հայաստանի համար քաշած կարմիր գծերը՝ սա չի կարելի, սա հակաժողովրդավարական է, հակաիրավական է, մարդուն չի կարելի ձերբակալել քաղաքական պատճառներով, գետնին տապալել, ոտքը դնել գլխին քաղաքական պատճառներով, վերացրել են։ Այս մասին ՀՀ ԱԳՆ դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա հայտարարեց, որ իրենք հավաքվել են ԱԳՆ դիմաց Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին ասելու՝ հիշում են այն ժամանակները, պահանջում են երկակի ստանդարտներ չկիրառել։