Առաջարկում եմ սա դիտարկել առաջին հերթին որպես իրազեկման ակցիա այն կառույցներին և պաշտոնյաներին, որոնք տասնամյակների ընթացքում ակտիվ գործողություն էին ծավալում, այդ թվում Հայաստանում և քաղաքացիական հասարակության կառույցների միջոցով տարածում էին եվրոպական արժեքներ, պայքարում էին մարդու իրավունքների, խոսքի, ԶԼՄ-ների ազատության համար։ Այս մասին ՀՀ ԱԳՆ դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց անազատության մեջ գտնվող «Իմնեմնիմի» պոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի եղբայրը՝ Արման Սաղաթելյանը։