Ես Բուրիչին ցանկանում եմ հարցնել, թե արդյո՞ք կարելի է, որ 21-րդ դարում ԵԽ պատասխանատվության գոտում մի հետամնաց միջնադարյան բռնապետ, խախտի միջազգայնորեն ընդունված պայմանավորվածությունները և սկզբուքները, հարձակվի մի ամբողջ ժողովրդի վրա, բացառապես էթնիկ պատկանելիության առումով, հայ լինելու համար, ցեղասպանության ենթարկի, որից հետո կարճ ժամանակահատվածում այդ մարդկանց իրենց բնօրրանից բռնի տեղահանի։ Այս մասին ԱԳՆ-ի դիմաց Հայաստան Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի այցի առիթով կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց հասարական-քաղաքական գործիչ էդգար Ղազարյանը։ Հայտնելով, որ Ադրբեջանն այն արել է Հայստանի իշխանությունների հետ համաձայնեցրած ՝ Ղազարյանը հարց հնչեցրեց, թե արդյոք ժամանակակից եվրոպայի արժեքները, որոնք վերաբերում են օրենքի գերակայությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը պետք է այդ դրսևորումներն ունենան։