Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Արևմուտք թե Ռուսաստան»-ը կեղծ դիլեմայա, որը հանրային դաշտ բերվեց հերթական հասարակական պառակտման համար։ «Պետք ա կողմնորոշվել, վեկտոր փոխել, թե չէ» թեզը կեղծ ա։ Նախանիկոլական Հայաստանը կարողանում էր համ CEPA կնքել եվրոպացիների հետ, համ ԵԱՏՄ մտնել։ Համ ՀԱՊԿ անդամ լինել, համ ՆԱՏՕ-ի հետ համագործակցել։ Դա օդից չէր ընկնում մեր գլխին, դա բարդ, ծանր, համառ ու երկար դիվանագիտական ու քաղաքական աշխատանքի արդյունք էր։