ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ըստ սոցհարցումների նիկոլի վարկանիշը 8 տոկոս է, եթե հաշվի առնենք, որ ամիսներ առաջ քպ-ն Երեւանի ավագանու ընտրությանը սոսկ 9 տոկոս էր ստացել, կնշանակի, ակնհայտ է, որ կարճ ժամանակում այդ 9-ը իջել է 8-ի։ Ու այս գահավիժող վարկանիշով անձը այսօր Բրյուսելում կփորձի անել հերթական հակահայ քայլը՝ արեւմուտքի թելադրանքով։ Դա հենց գնում է Պրահա կամ Բրյուսել, մնում է սպասել վատին կամ վատթարագույնին։ Իհարկե, պաշտոնական ինչ-ինչ աղբյուրներ կմկմում են, թե Բրյուսելում իբր տնտեսական հարցեր են լինելու, կամ՝արցախցիներին առնչվող, բայց դե անթաքույց է, որ «քցելու» գործում կողմերը իրար չեն զիջում։ Վստահ եմ, Բրյուսելում դա չի խոսելու Բաքվի բանտերում պահվող պատանդների ու գերիների մասին, չի խոսելու ՀՀ սուվերեն տարածք ներխուժած եւ հաստատված ադրբեջանցի զինյալների մասին։ Մյուս կողմից էլ նույն «դեմոկրատ» արեւմուտքը չի խոսելու Հայաստանում առկա քաղբանտարկյալների մասին, չի պահանջելու նրանց ազատ արձակել։ Ուստի, էս իրավիճակում հարկ է սպասել մի նոր բոլոլայի։