Նիկոլին հաջողվել է մարդկանց 10%-ին իրենով անել և ծառայեցնել իր հակապետական պրոյեկտին. Հովասափյան

article-image

Էն փաստը, որ, ըստ սոցհարցումների, էսօր Նիկոլն ունի իր իշխանության պատմական մինիմում ռեյտինգը, դա նորմալ է, անձամբ ինձ՝ ընդհնարպաես չզարմացրեց, լրիվ տրամաբանության մեջ է, որ նրա դրական վարկանիշը 8 տոկոս է, իսկ անտիռեյտինգը 47, 1։ Սա բնական ռեակցիա է, որ երկրի կառավարումը բոլոր բնագավառներում տապալածը պետք է հանրության մոտ ցածր վարկանիշ ունենա: Հիշեցման կարգով ուղղակի ասեմ, որ հենց էդքան էլ (ավելի կոնկրետ 7 տոկոս) «Ելք»-ը հավաքել էր 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ու, որ 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանն ասում էր, թե «7 տոկոս հավաքած քաղաքական ուժի հետ ես քննարկելու բան չունեմ», լրիվ ճշմարտություն էր։ Էն էյֆորիայի դոզան վաղուց անցել է՝ առերեսվեք իրականության հետ: Հիմա հարցումների մյուս դրվագի մասին, որը, գուցե, շատերի մոտ խորը մտահոգության առիթ չի տվել, չնայած շատ հնարավոր է, որ ես ուղղակի շփոթում եմ։ Տեսեք, Նիկոլն առաջարկում է Ադրբեջանի հետ սահմանազատումն իրականացնել Տավուշի մարզից, ինչը նշանակում է՝ 4 բնակավայրերի փոխանցումն Ադրբեջանին․ ի դեպ՝ Փաշիննյանն ու նրա վարչախմբի անդամները ոչ մի հոդաբաշխ պատասխան ու մեկնաբանություն չունեն, թե ինչո՞ւ են սահմանազատումն անում կոնկրետ հենց այդ հատվածից։ Հարցվածների 2․9 տակոսի համար սա միանշանակ ընդունելի է, 6 տոկոսի համար՝ ավելի շուտ ընդունելի, 7․8 տոկոսի համար՝ ավելի շուտ ընդունելի չէ։ 79․9 տոկոսը նշել է, որ ընդհանրապես ընդունելի չէ, իսկ 3․6 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն