Երրորդ նախագահը պատմում է՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված հաջորդ զգուշացումը եղել է 2018 թվականի մայիսի 1-ին, երբ նա առաջադրվել էր վարչապետի պաշտոնում, և ՀՀԿ խմբակցության պատգամավորները նրան ասում էին, որ չի կարող ղեկավարել Հայաստանը, չի կարող լինել գլխավոր գերագույն հրամանատար, որը նա չի ընդունել։ Այս մասին տեղեկանում ենք «Դիզվառելիքի» շինծու գործով դատական նիստից հետո նախկին նախագահի ունեցած ճեպազրույցից։