Կարծում եմ՝ որևէ մեկը չի զարմանա, եթե ևս մեկ անգամ ասեմ, որ Հայաստանի կառավարիչը տիեզերական մասշտաբի ստախոս է, այսպես արձագանքեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն լրագրողների հարցին ի պատասխան՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իբր «Սերժ Սարգսյանը իմացել է Արցախին սպառնացող վերահաս վտանգը, և այդ մասին եթե ժողովրդին չէր ասում, գոնե իրեն պետք է ասեր»։ Երրորդ նախագահը նախ հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն նման հայտարարություն էր արել, այլև զրպարտել էր իրեն՝ իբր կենցաղային հարցերով նրան նամակներ է ուղղել, որը Սերժ Սարգսյանի գրասենյակի աշխատակազմի ղեկավարն անմիջապես հերքեց՝ պահանջելով՝ Կառավարությանն ուղարկված այդ նամակները հրապարակվեն։ «Պարզ է, որ ոչինչ տեղի չունեցավ, որովհետև նման բան չէր եղել։