Հայաստանը դրել են աճուրդի․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բրյուսելում վաղը նախատեսված Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպումը լույս կսփռի՝ արդյոք ՀՀ-ն ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտ կներկայացնի՞, կբռնի՞ Եվրոպայի ճանապարհը, թե՞ կշարունակի պահպանել երերուն ստատուս-քվոն` Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ։ ՔՊ-ում հատկապես անհամբեր սպասում են այդ հանդիպման արդյունքներին, որից հետո կհանդիպեն Նիկոլ Փաշինյանի հետ եւ վերջնական «իտոգի» կգան։ Բանն այն է, որ վարչապետի ու իշխանական օրենսդիրների վերջին փակ հանդիպման ժամանակ թիմը հերթական անգամ դիրքորոշում է հայտնել, որ չարժե գնալ արկածախնդրության եւ ԵՄ անդամության հայտ ներկայացնել` մեր տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից, եւ Ռուսաստանում ծանր են տանում այս «դավաճանությունը», անգամ կարծիքներ են հնչել, որ չհաշվարկված հայտը մեզ վրա կարող է ոչ միայն Զանգեզուրի միջանցք արժենալ, այլեւ ամբողջ Սյունիք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն