Պատկերացնում եմ Արցախի դավաճանական հանձնումը մեր հերոս տղերքի հոգիները ինչ ծանր են զգացել․ Եսայան

article-image

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այս օրը՝ ապրիլի 3-ը, 2016-ից ի վեր ինձ համար մնում է դեպի Գյումրի գնալու, Աբգարյան ընտանիքին այցելելու եւ ապա՝ Շիրակ գերեզմանատանը ապրիլյան պատերազմի գյումրեցի հերոս տղերքի շիրիմներին խնկարկելու օր։ Պատերազմի բոլոր չորս օրերին եւ դրանից հետո, տարիներ շարունաակ մենք կատարում էինք նախագահի խնդրանքը, որը նաեւ իմ /մեր/ հոգու պարտքն էր՝ այցելել բոլոր զոհված տղերքի ընտանիքներ, ծանոթանալ, մտերմանալ, փորձել մխիթարել։ Այնպես ստացվեց, որ ես մտերմացա հերոս տանկիստ Տիգրան Աբգարյանի ընտանիքի հետ, նրա եղբոր՝ Ժորայի, գեղեցկուհի, շատ երիտասարդ մոր՝ Գոհարի եւ հոր՝պինդ գյումրեցի Արամի հետ։Դաժան եւ տխուր օրեր էին։ Պետք է պատմեմ իմ՝ Աբգարյաններին այցելության առաջին օրվա մասին։ Տան ներսը եւ բակը մարդաշատ էր, ներս մտա, Տիգրանի մայրն ու հայրը շատ զուսպ մարդիկ էին, նստեցինք, Տիգրանի նկարներն էինք դիտում, մեկ էլ սենյակում մի չխկոց լսվեց, հայրը ասաց՝ մի զարմացեք, համակարգիչն է, որով Տիգրանը սիրում էր աշխատել, այսպես մեկ-մեկ ինքն իրեն չխկում է։ Էլի բաներ ասաց, որ իրավունք չեմ վերապահում պատմել։ Ու ես մինչ այսօր եւ այսուհետ եւս համոզված եմ մնալու, որ տղերքի հոգիները հետեւում են մեզ, նրանք, այո, անմահ են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն