ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արարատ ու Արցախ չնկատողը, չի նկատում իր հորն ու մորը, Նիկոլ։ Նիկոլն ասում է՝ Արագածը չենք նկատում, իսկ դա նշանակում է չնկատել մեր երեխաներին։ Իսկ ո՞վ է ասում, որ չենք նկատում Արագածը։ Արագածն էլ ենք նկատում, Խուստուփն՝ էլ, Լալվարն՝ էլ … դրանք մեր սուրբ հայրենիքի անբաժան մասնիկներն են։ Բայց դու ինչու՞ ես հակադրում Արագածը Արարատին, Սյունիքը՝ Արցախին, ՀՀ-ն՝ Արեւմտյան Հայաստանին։