Ապրիլյան մարտական գործողությունների մեկնարկից 8 տարի է անցել, օրը 2 կարևոր խորհուրդ ունի. Աբրահամյան

article-image

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ապրիլյան մարտական գործողությունների մեկնարկից 8 տարի է անցել: Այն սխրագործություններն ու վճռական գործողությունները, որոնք իրականացրեցին մեր զինծառայողները, այսօր էլ ակտուալ է, որովհետև Ադրբեջանը «մռութին ուտելով» հստակ հասկացավ, որ Արցախի ու Հայաստանի դեմ որևէ պատերազմ կամ գործողություն «հեշտ զբոսանք» չի լինելու: Ապրիլի 2-5-ը ժամանակահատվածում Պաշտպանության բանակն ունեցավ 75 զոհ, նահատակներ, որոնց առաքելությունը մեկն էր` ամեն գնով պաշտպանել հայրենիքը և նրանք նույնիսկ կյանքի գնով արեցին: Ադրբեջանի այդ ժամանակվա կորուստների մասին շատ խոսվեց` 700-800-ի կարգի էր, այլ աղբյուրներ մինչև 1000 էին նշում: Այդ ժամանակ բանակը, հասարակությունը գիտեին` կա պետություն, որը ոչ միայն պատասխանատու էր իր զինծառայողի ցանկացած քայլի համար, այլ իր ողջ ներուժը դնելու էր հայրենիքի պաշտպանության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն