ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «8 տարի առաջ այս օրը, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա, սկսվեց քառօրյա պատերազմը և ավարտվեց 800 հա տարածքային կորստով, չէինք էլ պատկերացնում, որ դա իսկապես հաղթանակ էր: Արցախն ազատ, անկախ ու անառիկ մնաց: