Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 123,7 տոկոսով, բացահայտման ցուցանիշը նվազել է

article-image

Հայաստանում 2023 թվականին թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների արձանագրված դեպքերի թիվը կազմել է 5070՝ նախորդ տարվա 2266-ի դիմաց։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվն աճել է 2804-ով կամ 123.7 տոկոսով։ Ընդ որում, իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 1771-ով կամ 171.8 տոկոսով՝ կազմելով 2802՝ նախորդ տարվա 1031-ի դիմաց։ Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումից։ Նշվում է, որ 2023 թվականի ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշը նվազել է և կազմել 17.5 տոկոս՝ նախորդ տարվա 37,9 տոկոսի դիմաց։ Նույն ժամանակահատվածում իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշը կազմել է 10,5 տոկոս՝ նախորդ տարվա 17,6 տոկոսի դիմաց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն