ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և գրառում արել. «Դադիվանք (մ.թ. 9-13 դարեր): Ազատագրվել է 1993թ. մարտի 31-ին` հարյուրավոր նվիրյալների կյանքի ու ազատամարտի գնով: 27 տարի շարունակ վերականգնվել, վերաօծվել, հայեցի շունչ, պաշտպանություն և հանրահռչակում է ստացել բազմաթիվ հայորդիների ջանքերի շնորհիվ: