Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին։ Գարիկ Մարդանյանը հարցրել է․ «Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին նույնպես կալանավորեցին, քաղբանտարկյալների թիվը շատանում է, դուք 11 ամիս է՝ բանտում եք։ Միջազգային խաղացողները ինչու՞ կոշտ քննադատության չեն ենթարկում Նիկոլին»: