ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ֆաշիստական Գերմանիայի ծավալապաշտական գործողություններից և Ֆրանսիան օկուպացնելուց հետո ֆրանսիացի հայտնի գեներալ և Ֆրանսիայի պարծանք գեներալ Շառլ դը Գոլը 1940 թվականի հունիսի 18-ին, Լոնդոնի ռադիոյով ուղերձով դիմեց Բրիտանիայի տարածքում գտնվող ֆրանսիացի բոլոր սպաներին, զինվորներին և ռազմական մասնագետներին՝ պայքարը շարունակելու կոչով: Մեծ Բրիտանիան ոչ միայն գեներալի ուղերձը չդիտարկեց որպես իր ինքնիշխանությանն ուղղված սպառնալիք, այլ ճանաչեց Շառլ դը Գոլի կառավարությունը որպես վտարանդի: Հետագայում այն ճանաչեցին այդ ժամանակվա հսկաները` ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը: