ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պնդում եմ՝ նիկոլ փաշինյանը և իր խմբակը լեգիտիմ չեն և չեն ներկայացնում ՀՀ շահերը ոչ քաղաքական, ոչ իրավական, ոչ էլ բարոյական իմաստով: ՀՀ սահմանադրական կարգը պետք է վերականգնվի։ Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»: