«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արմեն Փամբուխչյանը, որ ցանկանում էր ՆԳ նախարար դառնալ, բայց չստացվեց, չի դադարում գնալ երազանքի հետևից: Նա, շրջանցելով ոստիկանական արգելաժապավենները, դեպքի վայր հասավ, ինչը իրավապահների շրջանում քննարկման առիթ է դարձել: «Ժողովուրդ» օրաթերթին իրավապահների շրջանակներից հայտնի դարձավ, որ մարտի 24-ին, երբ նռնակով զինված քաղաքացիների հարձակման դեպքը քննարկվել է պրոֆեսիոնալ տեսանկյունից, բոլոր կողմերը նկատել են, որ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի և թաղապետերի մուտքը դեպքի վայր՝ արգելաժապավենները շրջանցելով, անօրինականություն է. սակայն որևէ գործողություն չեն ձեռնարկել: