ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Աննա Գրիգորյանի և Ագնեսա Խամոյանի հետ այսօր Արմավիր ՔԿՀ-ում այցելեցինք ապօրինի կալանքի տակ պահվող Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին: Տղաները լավ էին, շնորհակալություն էին հայտնում այս օրերին իրենց կողքին կանգնողներին և սատարողներին: