Նարեկ Սամսոնյանի ձերբակալման տեսագրությունից ակնհայտ է, որ ոստիկանությունը ստանձնել է պաշտոնատար անձանց անձնական սպասարկման, ծառայության պարտականությունները և այս գործընթացում հատուկ դեր է նախատեսված քննչական մարմինների, դատական մարմինների համար։ Դատական համակարգն՝ ահաբեկված այս վերջին շրջանում տեղի ունեցած հետապնդումներով և գործընթացներով՝ նույնպես իր պատասխանատվության բաժինն ունի խոսքի ազատության այսպես համատարած, կոպիտ, ցինիկ ոտնահարման պրոցեսներով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախկին դատավոր, փաստաբան Զարուհի Նախշքարյանը։