«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է փաստերով ներկայացրել, թե Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների գաղափարները եւ դիրքորոշումները որեւէ հարցի շուրջ ինչ տրանսֆորմացիաների են ենթարկվել իշխանության գալուց հետո: Բազմիցս իրենց «սկզբունքայնությամբ» աչքի ընկած թավշյահեղափոխականները ցանկացած հարցի մասով ընդդիմադիր եղած ժամանակ այլ բան էին ասում եւ անում, իսկ իշխանության գալուց հետո՝ դրա լրիվ հակառակը: Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը եւս բացառություն չէ: