«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018-ի հուլիսին Նիկոլ Փաշինյանը ամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց. «Հայաստանն ակտիվ բանակցում է Վերին Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ»: Այնուհետեւ՝ 2018-ի նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում վերահսատատեց իր մտադրությունները․ «Վերին Լարսին այլընտրանք ստեղծելը մեզ համար սկզբունքային խնդիր է, բայց այդ պրոցեսում մենք բանակցային կողմ չենք: ․․․Մենք մեր վրացի եւ ռուս գործընկերների հետ անընդհատ շփումների մեջ ենք: Անընդհատ այդ խնդիրը բարձրացնում ենք, մեր կառավարության ներկայացուցիչն անընդհատ պրոցեսի մեջ է»։