«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգը պատրաստվում է մարտի 29-ին նշանակված Դատավորների ընդհանուր ժողովին։ Համակարգում տպավորություն ունեն, որ ԲԴԽ ղեկավար Կարեն Անդրեասյանը փորձում է տապալել նիստը, որոշ դատավորների ներքին կարգով հրահանգել են, որ չգան ժողովին, եւ քվորումի բացակայության պատճառով ժողովը չգումարվի: Անդրեասյանը, ըստ այդ աղբյուրների, Ռշտունուն իրեն մրցակից է տեսնում եւ կարծում է, որ նրա մուտքը ԲԴԽ կարող է մթնոլորտ փոխել՝ ոչ հօգուտ իրեն։