Սամսոնյանի և Սաղաթելյանի կալանավորումը ընդդիմախոսների նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումների հերթական փորձն է. ՀՀԿ ԳՄ

article-image

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորման վերաբերյալ․ «Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հասարակական գործիչներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորումը որակում է որպես ընդդիմախոսների նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումների հերթական փորձ: Փաստենք, որ միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպությունների կողմից պաշտոնապես քաղբանտարկյալ հռչակված Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի և անազատության մեջ գտնվող մեր պայքարի մյուս ընկերների ցանկին ավելացան նաև Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը: Կարևոր ենք համարում նաև ընդգծել, որ Նարեկ Սամսոնյանի պարագայում ձերբակալությունը իրականացվել է անհամաչափ ուժի, իսկ առանձին դրվագներում նաև սադիզմի դրսևորումներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն