«Հրապարակը» գրում է. «Չնայած Հայաստանից տարածքային զիջումների հարցերը հետին պլան են մղել Սահմանադրությունը փոխելու Նիկոլ Փաշինյանի ծրագիրը, որը նույնպես պարտադրվում էր Ադրբեջանի եւ Արեւմուտքի կողմից, սակայն այն դուրս չի եկել օրակարգից, քանի որ միայն նոր սահմանադրության մեջ համապատասխան դրույթներ ամրագրելու միջոցով կարող է Հայաստանը դուրս մղել ռուսներին ՀՀ-ից։ Խոսքը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մասին է, որը գործում է 1995 թվականի միջպետական համաձայնագրով։ 2010-ին փաստաթղթում փոփոխություններ են կատարվել, եւ բազայի տեղակայման ժամկետը երկարացվել է մինչեւ 2044 թվականը: Ընդ որում՝ պայմանագրում չկա որեւէ դրույթ, որը հնարավորություն կտա այն լուծելու: Դա հնարավոր կլինի միայն նոր սահմանադրությամբ` ամրագրելով, որ Հայաստանը չեզոք երկիր է իրեն հռչակում, եւ նրա տարածքում չի կարող այլ պետության զինված ներկայություն լինել։