Հերթական թատրոնի հերթական դրվագն է, Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին ձերբակալելու՝ իշխանության դրդապատճառներին անդրադառնալով՝ ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ լրագրողների հետ զրույցում։ «Սեփական ժողովրդի հոգեբանական ահաբեկումը այս իշխանության ձեռագիրն է՝ բոլոր հարթություններում․ այս տիպի էպիզոդներից սկսած, վերջացրած մասսայական, համընդհանուր ահաբեկմամբ՝ ահաբեկում պատերազմով, ահաբեկում պարտությամբ, որ ժողովուրդը հանկարծ չմտածի, որ ինքն ունի դիմադրողականություն, արժանապատվություն։ Արժանապատվության ոտնահարման դրվագներն են սրանք բոլորը և ամենածանրն ու ամենացավալին են»,- նշեց Կաարեն Բեքարյանը։