Դա խուլիգանություն չի կարող որակվել․ փաստաբանը՝ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին առաջադրված մեղադրանքի մասին

article-image

Խնդիրը միայն անձանցով չէ պայմանավորված, այլ կիրառվող գործիքներով, խուլիգանության հանցակազմն այսօր դարձել է աննորմալ մի երևույթ, «Իմնեմնիմի» փոդքոսթի արտակարգ թողարկման ժամանակ, անդրադառնալով հաղորդման հեղինակներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին առաջադրված մեղադրանքներին, ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը: Նրա խոսքով՝ սպասելի էր, որ մի օր կարող էր նման գործընթաց լինել, քանի որ ոստիկանության ու քննչական մարմինների գործելաոճը սրան էր տանում. «Կամաց-կամաց, իրենց սահմաններն ընդլայնելով, նման վարույթներով մի օր հասնելու էին սրան: Նարեկի ու Վազգենի գործով երկու կոմպոնենտ կա. մեկը՝ թե ինչի համար են անում և երկրորդը, թե ոնց են անում: Եթե նրանց խոսքերը նույնիսկ վիրավորանք են պարունակում, դրանք ակնհայտորեն խուլիգանություն չեն կարող որակվել: Իսկ թե ինչպես են այդ ամենն իրականացնում, մենք Նարեկ Սամսոնյանի դեպքում տեսանք, որ հին մեթոդները վերականգնել են, ավելի կատարելագործել են՝ բռնություն գործադրելով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն