Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին բերման ենթարկեցին ու կալանավորեցին ինչ-որ արտահայտության համար, որից իբր թե հասցեատերը խիստ վիրավորվել է: Իսկ երբ այդ նույն հասցեատիրոջը մոտավորապես նույնանման և ենթադրելի է մարդու ինքնասիրությունը վիրավորող ավելի վատ որակումներով են դիմում Ադրբեջանի ղեկավարը կամ նրանց զինված ուժերի ներկայացուցիները, ինչու այդ հասցեատերը չի վիրավորվում կամ գոնե ցույց չի տալիս, որ վիրավորվել է, կամ նրան ծառայող ուժայիններն ու դատարանները շատ ավելի մեղմ ու ներողամիտ են լինում մեր պետական սահմանը զինված հատող ու թշնամական գործողություններ անող ադրբեջանցու նկատմամբ, քան ինչ-որ անինքնասերի գոյություն չենեցող ինքնասիրությունը վիրավորողների նկատմամբ: