Սամսոնյանի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ուժ․ Վարդևանյան

article-image

Փաստաբան Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի գործընկերներ, Ժողովրդավարության առաջին, իրական կյանքում ակնհայտ բնութագրիչներից է Ոստիկանության ուժի կիրառման սահմանափակումը: Ոստիկանության կողմից ուժի կիրառումը բացառիկ, ծայրահեղ բացառիկ միջոց է: Անընդունելի է որևէ իրավիճակում դիմադրություն չցուցաբերող կամ փախուստի չդիմող անձի նկատմամբ ծայրահեղ ձևով, անհամաչափ ուժի կիրառումը, որին ականատես ենք եղել այսօր Նարեկի նկատմամբ: Ակնհայտ է նաև, որ հանրային գործչի նկատմամբ Ոստիկանության կողմից գործողությունները պետք է լինեն առավել քան զուսպ, ինչը բազմիցս էր հայտարարվել Եվրոպական կառույցների կողմից: Ավելին՝ ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության նման ձևով ուժ կիրառվել է իբրև միջին ծանրության հանցանքի դեպքի վերաբերյալ, իսկ հենց այդ տվյալն, արդեն իսկ բացառում է նման ձևով ուժի նույնիսկ հիպոթետիկ անհրաժեշտությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն