ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ոստիկանությունը տեղյակ չէ, թե իր աշխատակիցները ուր և ինչի համար են բիրտ ուժ կիրառելով տարել Նարեկ Սամսոյանին։ Քիչ առաջ տեղեկացա, որ դիմակավորված ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել և բռնի կերպով, արժանապատվությունը նսեմացնելով, տարել են «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին։