(VIDEO) ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունից 1.5 ժամ անց հրաժարվում է հայտնել նրա գտնվելու վայրը

article-image

ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունից 1.5 ժամ անց հրաժարվում է հայտնել նրա գտնվելու վայրը։ AntiFake.am–ը երկրորդ անգամ զանգահարեց Գոռ Աբրահամյանին՝ տեղեկություն ստանալու Նարեկ Սամսոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ, ի պատասխան Գոռ Աբրահամյանը կրկին հրաժարվեց որևէ բան հայտնել՝ նշելով, որ քիչ անց կլինի հաղորդագրություն։ Դիտարկմանը, որ փաստաբանները, լրագրողները, պատգամավորները փնտրում են Սամսոնյանին և արդեն մեկ ժամ երեսուն րոպե որևէ տեղեկություն չունեն նրա մասին, Աբրահամյանը որևէ նոր բան չասաց։ Ասացինք, որ սա նորմալ երևույթ չէ և որ որպես լրատվամիջոց պահանջում ենք իրավասու մարմնի կոնտակտներ, ով կհայտնի Սամսոնյանի գտնվելու վայրի մասին։ Ասացինք՝ մեկ րոպեից կզանգենք լուր ստանալու համար։ Գոռ Աբրահամյանը սա համարեց որպես հեգնանք։ Նկատեցինք, որ Քննչական մարմնի գործունեությունն է նման հեգնանքի։ Գոռ Աբրահամյանը երկրորդ անգամ անջատեց հեռախոսը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն