Հաջորդ կանգառը՝ Շիրակ. մարզպետը կհեռանա՞ պաշտոնից․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը՝ մարտի 23-ին, այցելելու է Շիրակի մարզ, որը կարող է անցանկալի հետեւանքներ ունենալ մարզպետ Մուշեղ Մուրադյանի համար։ Տեղեկություններ կան, որ Փաշինյանի այցից հետո մարզպետը կհեռանա պաշտոնից, եւ Շիրակի ղեկավարումը կհանձնվի վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի 28-ամյա ազգական Վահագն Մկրտչյանին։ Գործող մարզպետի հեռացման մասին դեռ ամիսներ առաջ էր խոսվում, սակայն ներկայում, ըստ ամենայնի, պարարտ հող է ստեղծվել` այն առումով, որ նախորդ շաբաթ հայտնի դարձավ, թե Շիրակի մարզպետի աշխատակազմում սկսվել են ձերբակալություններ, կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է մարզպետարանի 2 պաշտոնյա, մեկը՝ քաղաքաշինության, հողաշինության եւ ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը, որոշ տեղեկություններով՝ Վեդիի համայնքապետի խնամին՝ քրոջ սկեսրայրը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն