Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկիրը պահում է իր գրպանում՝ որպես մակետ, դրամների հետ միասին կամ դրանց փոխարեն։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, մարտի 21-ին ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ «Ամեն անգամ սրտի վախով սպասում ենք, թե այս անգամ ինչպես է ձեւակերպված Հայաստանի տարածքների նոր հանձնումը»,- ասել է Մկրտչյանը։