Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայերեն բառերով բացատրեմ տեղի ունեցողը: Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում Տավուշի մարզում տեղակայաված է Հայաստանի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսը: Հայաստանի ողջ պաշտպանական բնագիծը Արցախի հանձնումից հետո խախտված է: Հյուսիսարևելյան հատվածը ամենապաշտպանված, կահավորված և դիրքային առումով գերակայություն ունեցող հատվածն է: Փաստացի Ադրբեջանին հաջողվել է իր ռազմամարտավարական գերակայությունը հաստատել ողջ պարագծով բացի այս հատվածից: Փաշինյանի կողմից ձեզ ջանասիրաբար ներկայացվող ադրբեջանական տեղանունների իմաստը նա է, որ շիրմայից այն կողմ իրական մոտիվը չերևա, այն է ՀՀ հյուսիսարևելյան պաշտպանական գծի լուծարումը: Ադրբեջանը նույնիսկ այդ ջանասիրությամբ չի խոսում այն գյուղերի մասին, որոնք իբր իրենցն էին, այլ պայմանական դրանք կոչում է չորս գյուղ, իսկ ՀՀ ղեկավարը ԱԺ ամբիոնից ադրբեջաներեն տարածքների անվանումներ է արտաբերում: