Այսօր գարնանային գիշերահավասարի և աստղագիտական գարնան առաջին օրն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Վաղվանից սկսած` հյուսիսային կիսագնդում ցերեկվա տևողությունը կլինի ավելի երկար քան գիշերվա տևողությունը»,- գրել է նա։