«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Անահիտ Ավանեսյանին կարծես թե չի փրկում ՔՊ-ական դառնալն ու կուսակցական ժողովներին ակտիվ մասնակցությունը։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ փոխնախագահ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հրապարակային կերպով անհարման դրության մեջ դրեց Անահիտ Ավանեսյանին՝ հարց ուղղելով նախարարության ենթակայության տակ գտնվող բուժկենտրոններում բժիշկների աշխատաժամանակի մասին, որ նրանք 32 ժամ են աշխատում։