Դատավորների ժողովը թեժ է լինելու. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եղբայրը կրկին առաջադրվել է. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատական համակարգը մարտի 29-ին կրկին հավաքվելու է՝ կարեւոր ժողովի։ Մասնավորապես՝ ընտրելու են ԲԴԽ դատավոր անդամ, որտեղ միակ թեկնածուն դատավոր Վազգեն Ռշտունին է, եւ նա, ըստ դատական համակարգի, միաձայն էլ կանցնի։ Բացի այդ, ժողովին ընտրելու են ՍԴ թեկնածու, ինչպես նաեւ դատավոր Սերգեյ Մարաբյանի հրաժարականից հետո թափուր է մնացել Դատավորների ընդհանուր ժողովի՝ Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Ասել է թե՝ ժողովը թեժ է լինելու։ Սակայն, դատական համակարգում կարծում են, որ «կռիվը» տեղի կունենա ՍԴ թեկնածուի ընտրության ժամանակ։ Բանն այն է, որ ՍԴ դատավոր դառնալու համար իր թեկնածությունն է կրկին առաջադրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եղբայրը՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Դավիթ Խաչատուրյանը, ինչպես նաեւ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն