Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի կցորդ դարձնելու նախապատրաստական նոր փուլի հետքերով․ Սերգեյ Մելքոնյան

article-image

Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի կցորդ դարձնելու նախապատրաստական նոր փուլի հետքերով Նախ՝ Նիկոլն ու իր թիմը բնակչությանը վախեցնում են պատերազմով՝ այն հավասարեցնելով պարտության։ Հիշեցնեմ, որ մինչև նրանց գալը Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ոչ մի պատերազմ չեն պարտվել։ Իսկ արդեն նրանց ղեկավարության օրոք Երևանը պարտվել է 2020 և 2022 թվականներին, ինչպես նաև չի ներկայացել 2023 թվականի պատերազմին, երբ ընկավ Արցախը։ Այսինքն պատերազմը հավասարեցվել է պարտության և կապիտուլյացիայի հենց իրենց ժամանակաշրջանում (չնայած պատերազմում կարելի է հաղթել կամ գոնե չպարտվել)։ Երկրորդ՝ սկզբում ասում էին «Ղարաբաղը տանք, ապրենք»։ Հիմա ասում են «Տավուշը տանք, ապրենք»։ Վաղը կասեն «Սյունիքը տանք, ապրենք»։ Սա հենց այն «Սալամիի» մարտավարությունն է. կամաց-կամաց կտրել (նախ Արցախից, ապա Հայաստանից)։ Ավելի ուշ կհասնեն Երևանի շրջաններ։ Օրինակ՝ բոլորին կտանեն Կոնդի շրջանից, որպեսզի ադրբեջանական մշակութային կենտրոն բացեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն