«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականի ապրիլի 15-ին Հանրապետության հրապարակում ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր ՀՀ քաղաքացիները գտնվում են գերության մեջ: Այսօր ՀՀ տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր քաղաքացիներ բառի բուն իմաստով զրկվում են բանկային ժամկետանց տոկոսների տակ: Մենք կարծում ենք, որ միանշանակ եւ աներկբա պետք է զրոյացնել բոլոր ժամկետանց տուգանքները բոլոր սպառողական եւ գյուղատնտեսական վարկերի: Առանց բացառության՝ բոլոր»։ Սակայն Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրեց իրավիճակը եւ չգտավ որեւէ դեպք, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որեւէ քաղաքացու ազատեել է գերությունից: