Մոլդովան ռուս դիվանագետին արտաքսում է ՌԴ նախագահական ընտրությունների պատճառով

article-image

Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներից մեկն անցանկալի անձ է հայտարարվել և ստիպված կլինի լքել երկիրը։ Համապատասխան նոտան հանձնել են Քիշնևում ՌԴ դեսպան Օլեգ Վասնեցովին, որը կանչվել է արտգործնախարարություն: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից։ Ըստ Մոլդովայի ԱԳՆ մամուլի ծառայության՝ այս քայլը պայմանավորված է «Մոլդովայի Հանրապետության Մերձդնեստրի տարածաշրջանում, հակառակ Մոլդովայի իշխանությունների դիրքորոշման, Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունների կազմակերպման հետ կապված բողոքով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն