ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մարտի 20-ին կայցելի Սաուդյան Արաբիա, իսկ մարտի 21-ին կմեկնի Եգիպտոս՝ այս երկրների իշխանությունների հետ քննարկելու Գազայի հատվածում հրադադարի և մարդասիրական օգնության ավելացման հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Barron’s լրատվական հարթակը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերին։ «Պետքարտուղարը կքննարկի անհապաղ հրադադարի շուրջ համաձայնության հասնելու ջանքերը, որը նախատեսում է մնացած բոլոր պատանդների ազատ արձակում, Գազայում մարդասիրական օգնության ծավալի ավելացմանն ուղղված միջազգային ջանքերի ակտիվացում և հետկոնֆլիկտային շրջանում Գազայում պլանավորման մեխանիզմների համակարգում», - հայտարարել է Միլլերը։