Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսին կմեկնի Չինաստան՝ այդ երկրի ղեկավար Սի Ծինփինի հետ բանակցությունների․ սա կարող է լինել Կրեմլի ղեկավարի առաջին արտասահմանյան այցը նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ հինգ աղբյուրների: