Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ քննչական կոմիտեում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հարցաքննությունից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, Արսենյանի հարցաքննությունը տեւել է մոտ մեկ ժամ. վերջինս քննիչի հարցերին, թե ճանաչում է արդյոք գործով կալանավորվածներին, երբեւէ տեսել է նրանց կամ շփվել նրանց հետ, պատասխանել է, որ ծանոթ չէ ու երբեւէ չի ճանաչել։ Ի դեպ, ամենաուշագրավն այն է, որ այս քրեական գործը քննում են ԱԱԾ-ից քննչական տեղափոխված ԱԱԾ քննիչները։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հաջորդը ՀՀ քննչական կոմիտե հրավիրվելու է ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, որի բակ էին ցանկացել պայթուցիկ նետել, բայց պատահմամբ պայթուցիկը գցել էին նրա հարեւանի բակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն