«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակն արդեն մի քանի տարի է՝ Ռուսաստանի դեմ քարոզչական արշավ են իրականացնում եւ հաջողել են ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ գեներացնելու առումով, սակայն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր։ Դիցուք, «ՀՀ եւ ՌԴ միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» 1997 թ. ստորագրված եւ մեկ տարի անց ուժի մեջ մտած պայմանագրի ժամկետը լրանում էր անցած տարի․ այն կնքվել էր 25 տարի ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ, որից օգտվել են ՀՀ իշխանությունները։